Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Հայերը՝ քաղաքակրթության դոնոր

Հայերը՝ քաղաքակրթության դոնոր
13.11.2025 | 12:34

Հայերս քաղաքակրթության դոնոր՝ Արյունատու ազգ ենք։

Ծագումով հայ Էդուարդ Ասադովը համարվում է ռուս բանաստեղծ, որովհետև գրել է ռուսերեն։

Վիլյամ Սարոյանը՝ ամերիկացի գրող,

Ռուբեն Մելիքը, Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Անրի Թրուայան՝ ֆրանսիացի գրողներ ու բանաստեղծ և էլի ուրիշներ։

Ծագումով քանի՞ ռուս, ամերիկացի, ֆրանսիացի և այլ ազգի մարդիկ են գրել հայերեն և զարգացրել մեր գրականությունը։

Ո՛չ մի:

Իսկ մե՞նք․․․

Մենք շարունակում ենք մշակույթ պարգևել ազգերին։ Իսկ այդ ազգերն ընդունում են մեր պարգևը ու հետո թողնում են մեզ բարբարոս ցեղերի հարվածների տակ։

ԷՈՒԱՐԴ ԱՍԱԴՈՎ, ռուսագիր բանաստեղծ՝ հայկական ծագումով։

Կենսագրականում չի նշվում նրա հայկական ծագումը։

Իսկ նրա Արտաշես հայրանունը փոխել և կոչել են Էդուարդ Արկադիևիչ։

Էդուարդ Արտաշեսի Ասադովը ծնվել է 1923-ի սեպտեմբերի 7-ին, այն ժամանակ դեռ Թուրքմենստանի Ինքնավար Հանրապետությունում, հայկական ընտանիքում։

Նա գրել է չափածո և արձակ ստեղծագործություններ և հեղինակ է 57 գրքերի, եղել է Սովետական Ռուսաստանում սիրված բանաստեղծներից մեկը, թեև անվանի բանաստեղծներից ոմանք, որ գրողների միությունում պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում, նրան «գրկաբաց» չընդունեցին, նույնիսկ նսեմացնում էին նրան, ասելով, որ նա հասանելի է միայն ցածր մտավոր ունակություններով գյուղացիներին։

Բայց Էդուարդ Ասադովը ժամանակին ամենաշատ ընթերցված բանաստեղծներից է եղել․ ի վերջո, բանաստեղծին և գրողին գնահատում է ընթերցողը, ում համար էլ գրում է բանաստեղծը, այլ ոչ թե նրա գրչակից ընկերները, թեև դա ևս ցանկալի է։

Էդուարդ Ասադովը 20 տարեկանում մասնակցել է Համաշարհային Երկրորդ պատերազմին և 21 տարեկանում բեկորային վիրավորվումից կորցնում է աչքերը, այլափոխվում է գեղեցիկ հայ երիտասարդի դեմքը, նա կուրանում է և ամբողջ կյանքում կրում է սև դիմակ, որը ծածկում էր նրա դեմքի մեծ մասը՝ բաց թողնելով միայն շուրթերը։

Օ՜,որքա՜ն շատ են

Օ՜, որքա՜ն են շատ,

ՈՒմ հետ կարող ես մտնել դու անկողին,

Եվ նույնքան էլ քիչ՝ ում հետ կուզես դու արթնանալ

Եվ հրաժեշտ տաս նրան ձեռքով ու մեղմ ժպտաս՝

Ողջ օրը անհանգիստ՝ սպասես լուր նրանից...

Օ՜, որքան են շատ,

ՈՒմ հետ կարող ես պարզապես ապրել,

Կանուխ սրճես ու զրուցես, վիճես,

ՈՒմ հետ հանգիստդ ծովում դու վայելես ,

Եվ ինչպես հարկն է՝ ուրախ, տխուր ժամին,

Լինես կողքին, բայց չսիրես նրան...

Օ՜, որքան են քիչ,

ՈՒմ հետ կարող ես երկա՜ր դու երազել,

Նայել երկինք, տեսնել ամպերի պարը ,

Գրել սիրո բառեր թարմ ձյան վրա

ՈՒ մտածել միայն ՆՐԱ մասին,

Եվ երջանկություն դու չուզես ու չիմանաս..․

Օ՜, որքան են քիչ,

ՈՒմ հետ կարող ես դու լռել,

ՈՒմ տարիներդ կտաս, չես ափսոսի,

Եվ հանուն Նրա՝ որպես հոգու պարգև ,

Մահապատիժ անգամ և ցավ դու կընդունես...

Ահա՛, այդպես էլ պտտվում է չարխը,

Թեթև է հանդիպումը, բաժանումը՝ անցավ,

Որովհետև, օ՜, որքան են շատ,

ՈՒմ հետ կարող ես մտնել դու անկողին,

ՈՒ նույնքան էլ քիչ՝ ում հետ կուզես դու արթնանալ...

ՈՒ կյանքը մեզ հանց ոսկեթել հյուսում է,

Շարժում բախտագուշակ պնակի պես...

Վազվզում ենք՝ վաստակ, գործեր ու տուն.

Ով կուզի լսել , նա կլսի,

Վազքի մեջ մենք մարմինն ենք տեսնում միայն.

Կա՛նգ առեք, որ Հոգին էլ դուք տեսնեք:

Մենք ընտրում ենք մեր խելքին՝ սրտով,

Վախենում ենք ժպտացող մարդուց,

Բայց մեր սիրտը նրա՛ ն ենք մենք բացում,

ՈՒմ հետ կուզենք նաև մենք արթնանալ...

Օ՜, որքան են շատ,

Ում հետ կարող ենք լոկ խոսել,

ՈՒ նույնքան էլ քիչ՝ սրտառուչ լռել,

Երբ հույսը մեր՝ դարձած բարակ մի թել

Դառնում է մեր միջև․․․ հասարակ մի բան...

Օ՜, որքան են շատ,

Ովքեր կարող են, ցավոք, քեզ վշտացնել,

Սին հարցերով կասկածը թեժացնել ...

Եվ նույնքան էլ քիչ են, որ հետո դառնում են

Անդրադարձը սեփական Կյանքիդ․․․

Օ՜, որքան են շատ,

ՈՒմ հետ լռելը իսկապես ոսկի է,

ՈՒմ ՝ վշտիդ մեջ գաղտնիքդ էլ չես բանա:

Օ՜, որքան են քիչ,

ՈՒմ կվստահենք՝ ինչն անգամ մեզնից ենք թաքցնում ,

ՈՒմից ստանում ենք միշտ մեր Հոգու ուժը :

ՈՒմ ՝ միայն հոգով՝ կույր հավատում ենք,

ՈՒմ կկանչենք մի օր՝ հաստատ ու անպայման,

Երբ դժբախտությունը դուռը մեր բանա:

Օ՜, որքան են շատ,

ՈՒմ հետ չպետք է խելքին զոռ տալ:

ՈՒմ հետ ըմպել ենք ուրախություն ու վիշտ,

Գուցե հենց նրա՛նց շնորհիվ է, որ

Սիրեցինք աշխարհն այս խաբուսիկ ....

Թարգմանությունը՝

Մարի Բարսեղյան-Խանջյանի

18.01.2017թ.

Զղջում՝ առ ծնողներ

Նրանք հեռանում են Լռության Աշխարհ,

Որտեղից ոչ ոք չի վերադառնում,

Մի քանի րոպեն էլ բավական է մեզ,

Աստվա՛ծ իմ, հասկանանք մեղքերը մեր մեծ...

Եվ լուսանկար՝ սև- սպիտակ մի ֆիլմ ՝

Տամկացած աչքեր՝ ծանոթ հայացքով ,

Վաղուց ներել են , մի՞թե չգիտենք,

Երբ այցելում էինք նրանց հազվադեպ,

Ո՛չ զանգ և ո՛չ էլ նրանց հանդիպում,

Ո՛չ որդիական անուշ ջերմություն...

Օ՜, նրանց դեմքը ստվեր էր մի դժգույն ,

Իսկ որքա՜ն ենք մենք պաղ խոսքեր ասել,

Չենք ասել խոսքեր, որ կջերմացնեն.

Չենք լռել և կամ կոպիտ ենք ասել...

Եվ մի բութ ցավ էլ՝ վերջին ճիչ մեղքի ,

Դաղում է մաշկդ ՝սարսուռով մի սառ...

Եվ այն, ինչ չենք արել մենք նրանց համար,

Նրանք ներում են, իսկ մենք մեզ՝ երբեք։

Թարգմանությունը՝

Մարի Բարսեղյան-Խանջյանի

15.01.2017թ.

Դիտվել է՝ 306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ